Հոդված 82
Հոդված 82
Էլեկտրաէներգետիկայի ոլորտում բնական մենաշնորհի սուբյեկտների ծառայությունների հասանելիության ապահովումը
1. Առկա տեխնիկական հնարավորության շրջանակներում անդամ պետություններն ապահովում են էլեկտրաէներգետիկայի ոլորտում բնական մենաշնորհի սուբյեկտների ծառայություններից անարգել օգտվելու հնարավորություն՝ էլեկտրական էներգիայի (հզորության) մասով անդամ պետությունների ներքին պահանջներն ապահովելու համար նշված ծառայություններն առաջնահերթորեն օգտագործելու պայմանով՝ սույն Պայմանագրի թիվ 21 հավելվածին և Միության մարմնի՝ նշված հավելվածի 5-րդ կետով նախատեսված ակտին համապատասխան։
(82-րդ հոդվածը փոփ. ԵՎՏՄԱՊ 29.05.19 արձանագրություն)
2. (կետն ուժը կորցրել է ԵՎՏՄԱՊ 29.05.19 արձանագրություն)