Հոդված 87
Հոդված 87
Կիրառության ոլորտը
1. Սույն բաժնի դրույթները կիրառվում են ավտոմոբիլային, օդային, ջրային և երկաթուղային տրանսպորտի նկատմամբ՝ հաշվի առնելով սույն Պայմանագրի XVIII և XIX բաժինների դրույթները և սույն Պայմանագրի 24-րդ հավելվածով նախատեսված առանձնահատկությունները:
2. Անդամ պետությունները ձգտում են փուլ առ փուլ ազատականացնել անդամ պետությունների միջև տրանսպորտային ծառայությունները։
Ազատականացման կարգը, պայմանները և փուլայնությունը սահմանվում են Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերով՝ հաշվի առնելով սույն Պայմանագրի 24-րդ հավելվածով նախատեսված առանձնահատկությունները։
3. Տրանսպորտում անվտանգության (տրանսպորտային անվտանգության և տրանսպորտի շահագործման անվտանգության) պահանջները սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով։
Բաժին XXII
ՊԵՏԱԿԱՆ (ՄՈՒՆԻՑԻՊԱԼ) ԳՆՈՒՄՆԵՐԸ