Հոդված 13. Թիկնապահի և պահնորդի իրավունքները
Հոդված 13. Թիկնապահի և պահնորդի իրավունքները
1. Թիկնապահական կամ պահնորդական գործառույթներ իրականացնելիս թիկնապահը և պահնորդը իրավունք ունեն`
1) պահպանվող օբյեկտի տարածքում գտնվող անձանցից պահանջելու անցագրային և ներօբյեկտային պայմանակարգերի պահանջների պահպանում.
2) պահպանվող օբյեկտում անցագրային և ներօբյեկտային պայմանակարգերի պայմաններն ապահովելիս, իրենց իրավասության շրջանակներում, թիկնապահական և պահնորդական ծառայություններ մատուցելու մասին պայմանագրին համապատասխան, իրականացնելու քաղաքացիների անձնական խուզարկություն, նրանց մոտ գտնվող առարկաների զննում, անձը հաստատող, ինչպես նաև պահպանվող օբյեկտ հետիոտն կամ տրանսպորտային միջոցով մուտքի և ելքի, գույք տեղափոխելու փաստաթղթերի ուսումնասիրություն.
3) վնասազերծելու պաշտպանվող անձի կամ պահպանվող օբյեկտի, ինչպես նաև իրենց նկատմամբ ոտնձգություն կատարած անձին և վերջինիս հանձնելու իրավապահ մարմիններին.
4) իրականացնելու պահպանվող օբյեկտի տարածք մտնող և դուրս եկող տրանսպորտային միջոցների զննում.
5) սույն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով կիրառելու ֆիզիկական ուժ, զենք, հատուկ կամ տեխնիկական միջոցներ:
2. Թիկնապահի կամ պահնորդի կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանց օրինական իրավունքների և ազատությունների խախտումը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության: