Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-03-30-ից մինչև 2022-07-01։Բացել գործող տեքստը

Հոդված 14. Պահնորդի (թիկնապահի) համազգեստը, վկայականը, զենքը, հատուկ և տեխնիկական միջոցները

գործել է մինչև 2022-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 14. Պահնորդի (թիկնապահի) համազգեստը, վկայականը, զենքը, հատուկ և տեխնիկական միջոցները

1. Պահնորդական կազմակերպությունը պարտավոր է պահնորդին (թիկնապահին) տրամադրել հատուկ համազգեստ, անձը հաստատող վկայական, զենք, հատուկ և տեխնիկական միջոցներ:

2. Հատուկ համազգեստը տեսանելի կերպով պարունակելու է կամ նրան փակցվելու է պահնորդի (թիկնապահի) անունը, ազգանունը և պահնորդական կազմակերպության ապրանքային նշանը, ֆիրմային անվանումը:

3. Պահնորդն իրավունք չունի համազգեստ կրելու` չլինելով պարտականությունների կատարման մեջ, բացառությամբ մասնավոր պահնորդական կազմակերպության շենքում կամ դրա հարակից տարածքում գտնվելու դեպքերի: Իր պարտականությունները կատարելիս պահնորդը պարտավոր է կրել համազգեստ: Այս պարտականությունից ազատվում են միայն թիկնապահները՝ սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված ծառայության մատուցումն ապահովող պարտականությունները կատարելիս:

4. Իրենց պարտականությունները կատարելիս պահնորդները (թիկնապահները) կարող են օգտագործել միայն պահնորդական կազմակերպության սեփականությունը համարվող կամ օրինական տիրապետման տակ գտնվող զենքը, հատուկ և տեխնիկական միջոցները: Տրանսպորտային միջոցի վրա տեսանելի կերպով պետք է պատկերված լինեն կազմակերպության անվանումը, ապրանքային նշանը, կազմակերպության հեռախոսահամարները:

5. Արգելվում է տրանսպորտային միջոցը կահավորել առկայծող փարոսիկներով կամ հատուկ ձայնային ազդանշան արձակող սարքավորումներով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։