Հոդված 9. Թիկնապահական և պահնորդական ծառայությունների մատուցման պայմանագիրը
Հոդված 9. Թիկնապահական և պահնորդական ծառայությունների մատուցման պայմանագիրը
1. Թիկնապահական և պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպության և պատվիրատուի միջև սույն օրենքով նախատեսված թիկնապահական և պահնորդական ծառայություններ մատուցելու մասին պայմանագիրը կնքվում է գրավոր, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով` սույն օրենքի պահանջներին համապատասխան:
2. Թիկնապահական և պահնորդական ծառայությունների մատուցման մասին կնքված պայմանագիրը, դրա կատարման հետ կապված տեղեկություններ պարունակող փաստաթղթերը և նյութերը ենթակա են պահպանման հինգ տարի ժամկետով թիկնապահական և պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունում: