Հոդված 22. Թիկնապահի և պահնորդի մասնագիտական ուսուցումը, վերապատրաստումը, որակավորումը և որակավորման բարձրացումը
Հոդված 22. Թիկնապահի և պահնորդի մասնագիտական ուսուցումը, վերապատրաստումը, որակավորումը և որակավորման բարձրացումը
1. Թիկնապահի և պահնորդի մասնագիտական ուսուցումը, վերապատրաստումը, որակավորումը և որակավորման բարձրացումն իրականացնում են իրավաբանական անձ հանդիսացող և համապատասխան կրթական գործունեության լիցենզիա ունեցող հաստատությունները:
2. Թիկնապահի և պահնորդի որակավորման ստուգման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Թիկնապահները և պահնորդներն առնվազն երեք տարին մեկ պարտավոր են անցնել պարտադիր վերապատրաստում, որի կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: