Հոդված 3. Թիկնապահական և պահնորդական գործունեություն իրականացնելու իրավական հիմքերը
Հոդված 3. Թիկնապահական և պահնորդական գործունեություն իրականացնելու իրավական հիմքերը
1. Թիկնապահական և պահնորդական գործունեությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, սույն օրենքի, այլ օրենքների և իրավական ակտերի հիման վրա:
2. Եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերով սահմանված նորմերը:
(3-րդ հոդվածը լրաց. 23.03.18 ՀՕ-229-Ն)