Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-01-ից մինչև 2023-01-10։Բացել գործող տեքստը

Հոդված 11. Թիկնապահական և պահնորդական գործունեության իրականացման սահմանափակումները

գործել է մինչև 2023-01-10Բացել ARLIS-ում

Հոդված 11. Թիկնապահական և պահնորդական գործունեության իրականացման սահմանափակումները

1. Թիկնապահական և պահնորդական գործունեություն իրականացնելիս արգելվում է`

1) թաքցնել նախապատրաստվող, կատարվող կամ կատարված հանցագործության փաստերը` անկախ պատվիրատուի շահերից.

2) իրականացնել իրավապահ մարմինների կամ պետական այլ մարմինների պաշտոնատար անձանց լիազորություններ.

3) խոչընդոտել իրավապահ մարմինների, այդ թվում` մաքսային, հարկային, անվտանգության ծառայության, ինչպես նաև այլ պետական մարմինների աշխատակիցների գործունեությանը.

4) օգտագործել և տարածել պաշտպանվող անձի վերաբերյալ իրեն հայտնի դարձած տեղեկությունները.

5) այլ անձանց փոխանցել իրեն ամրակցված զենքը, հատուկ կամ տեխնիկական միջոցները և սահմանված կարգով ստացած վկայականը.

6) պետական ռազմականացված կամ իրավապահ մարմինների տարբերանշաններով համազգեստի կրումը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։