Հոդված 30. Պետական վերահսկողությունը թիկնապահական և պահնորդական գործունեության նկատմամբ
Հոդված 30. Պետական վերահսկողությունը թիկնապահական և պահնորդական գործունեության նկատմամբ
1. Մասնավոր պահնորդական կազմակերպությունների` սույն օրենքով նախատեսված գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնում է ոստիկանությունը:
2. Ոստիկանությունը հսկողությունն իրականացնում է լիցենզավորման մասին և զենքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով նախատեսված իր լիազորությունների շրջանակում:
3. Լիցենզավորման մասին և զենքի մասին օրենսդրությամբ և սույն օրենքի պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնելիս ոստիկանությունն իրավունք ունի մասնավոր պահնորդական կազմակերպությունում, ինչպես նաև պահնորդական ծառայություններ մատուցելու վայրում (պատվիրատուների համաձայնությամբ) իրականացնելու ստուգումներ՝ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: