Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-01-ից մինչև 2023-01-10։Բացել գործող տեքստը

Հոդված 17. Մասնավոր պահնորդական կազմակերպության տեխնիկական միջոցները

գործել է մինչև 2023-01-10Բացել ARLIS-ում

Հոդված 17. Մասնավոր պահնորդական կազմակերպության տեխնիկական միջոցները

1. Մասնավոր պահնորդական կազմակերպությունը պահնորդական ծառայություններ մատուցելիս իրավունք ունի օգտագործելու պահպանության և այլ տեխնիկական միջոցներ: Արգելվում է այնպիսի տեխնիկական միջոցների օգտագործումը, որոնք՝

1) կարող են վնաս պատճառել քաղաքացիների կյանքին և առողջությանը կամ շրջակա միջավայրին.

2) նախատեսված (մշակված, հարմարեցված, ծրագրավորված) են տեղեկատվություն գաղտնի ձեռք բերելու համար:

2. Տեխնիկական միջոցների օգտագործումը չպետք է խախտի քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները:

3. Թիկնազորային գործունեություն իրականացնելիս թույլատրվում է օգտագործել ռադիոհաճախականության տիրույթներ, որոնց տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։