Հոդված 16. Մասնավոր պահնորդական կազմակերպության հատուկ միջոցները
Հոդված 16. Մասնավոր պահնորդական կազմակերպության հատուկ միջոցները
1. Մասնավոր պահնորդական կազմակերպությունը պահնորդական ծառայություններ իրականացնելիս իրավունք ունի օգտագործելու ռետինե մահակներ, ձեռնաշղթաներ, տրանսպորտային միջոցը հարկադիր կանգնեցնելու միջոցներ, պահնորդական շներ:
2. Յուրաքանչյուր մասնավոր պահնորդական կազմակերպության կողմից օգտագործվող հատուկ միջոցների տեսակը, քանակը սահմանվում են ոստիկանության պետի հրամանով` հիմք ընդունելով հատուկ միջոցների գործադրման պատրաստություն անցած պահնորդների (թիկնապահների) թիվը:
3. Հատուկ միջոցների մարտավարական գործադրման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով:
(հոդվածը 16.12.22 ՀՕ-494-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի ներքին գործերի նախարար նշանակելու օրվան հաջորդող աշխատանքային օրը)