Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-01-ից մինչև 2023-01-10։Բացել գործող տեքստը

Հոդված 18. Ֆիզիկական ուժ, զենք, հատուկ միջոցներ գործադրելու հիմքերը, պայմանները և սահմանները

գործել է մինչև 2023-01-10Բացել ARLIS-ում

Հոդված 18. Ֆիզիկական ուժ, զենք, հատուկ միջոցներ գործադրելու հիմքերը, պայմանները և սահմանները

1. Իր պարտականությունները կատարելիս պահնորդը (թիկնապահը) ֆիզիկական ուժ, զենք, հատուկ կամ տեխնիկական միջոցներ գործադրելու իրավունք ունի միայն անհրաժեշտ պաշտպանության և ծայրահեղ անհրաժեշտության պայմաններում, ինչպես նաև ոտնձգություն կատարած անձին վնասազերծելիս` սույն օրենքով նախատեսված դեպքերում ու կարգով:

2. Պահնորդները (թիկնապահները) ոստիկանության պետի հրամանով սահմանված կարգով պարտավոր են պարբերաբար անցնել ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում գործելու պիտանիությունը որոշող ստուգումներ:

3. Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների, հրազենի գործադրման ընտրությունը կատարելիս պահնորդը (թիկնապահը) առաջնորդվում է` ելնելով ստեղծված իրավիճակից և ոտնձգության բնույթից՝ ղեկավարվելով պահպանվող օբյեկտի կամ պահպանվող անձի պաշտպանությունը առավել հուսալի և անվտանգ եղանակով իրականացնելու անհրաժեշտությամբ:

4. Պահնորդը (թիկնապահը) ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ կամ հրազեն գործադրելուց առաջ պարտավոր է նախազգուշացնել դրանք գործադրելու մասին` բավարար ժամանակ տրամադրելով իր օրինական պահանջները կատարելու և ոտնձգությունը դադարեցնելու համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանց գործադրման հապաղումն անմիջական սպառնալիք է ստեղծում պահպանվող անձի կամ իր կյանքի ու առողջության համար կամ կարող է առաջացնել այլ ծանր հետևանքներ, կամ երբ ստեղծված իրավիճակում այդպիսի նախազգուշացումն անհնար է:

5. Պահնորդը (թիկնապահը) պարտավոր է նաև`

1) ելնելով ոտնձգության բնույթից` ձգտել, որ ոտնձգություն կատարած անձին պատճառվող վնասը հասցվի նվազագույնի.

2) անհապաղ ապահովել (ցուցաբերել) առաջին բուժօգնություն այն անձանց, որոնց առողջությանը պատճառվել է վնաս.

3) ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների կամ հրազենի գործադրմամբ անձին պատճառած մարմնական վնասվածքի կամ մահվան դեպքում անհապաղ տեղեկացնել իր ղեկավարին:

6. Օրենքով չնախատեսված դեպքերում կամ սահմանների անցումով թիկնապահի կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների կամ հրազենի գործադրումը առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

(հոդվածը 16.12.22 ՀՕ-494-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի ներքին գործերի նախարար նշանակելու օրվան հաջորդող աշխատանքային օրը)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։