Հոդված 32. Նախազգուշացումը և խախտումը վերացնելու հանձնարարականը
Հոդված 32. Նախազգուշացումը և խախտումը վերացնելու հանձնարարականը
1. Նախազգուշացմամբ արձանագրվում է խախտումը, և այդ մասին տեղեկացվում մասնավոր պահնորդական կազմակերպությանը:
2. Նախազգուշացումը նախատեսում է կատարված խախտումը ոստիկանության սահմանված ժամկետում վերացնելու կամ ապագայում նման խախտումը կանխելուն ուղղված միջոցառումներ իրականացնելու հանձնարարական, որը պարտադիր կատարման ենթակա վարչական ակտ է:
3. Նախազգուշացումը կարող է կիրառվել, երբ տվյալ իրավախախտման համար լիզենզիայի գործողության կասեցում կամ լիցենզիայի գործողության դադարեցում նախատեսված չէ: