Հոդված 6. Թիկնապահական և պահնորդական գործունեության հիմնական խնդիրները
Հոդված 6. Թիկնապահական և պահնորդական գործունեության հիմնական խնդիրները
1. Թիկնապահական և պահնորդական գործունեության հիմնական խնդիրներն են`
1) ֆիզիկական անձանց (նրանց կողմից պայմանագրում նշված անձանց) կյանքի և առողջության պաշտպանության նպատակով թիկնապահական ծառայությունների մատուցումը.
2) իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի (նրանց կողմից պայմանագրում նշված անձանց) գույքի, գույքային իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության նպատակով պահնորդական ծառայությունների մատուցումը.
3) պահպանվող օբյեկտներում անցագրային և ներօբյեկտային սահմանված պայմանակարգերի ապահովումը: