Հոդված 10
Հոդված 10
Սույն Համաձայնագիրը չի խոչընդոտի Կողմերից յուրաքանչյուրի իրավունքին` ձեռնարկել միջազգային պրակտիկայում ընդունված միջոցներ, որոնք նա անհրաժեշտ կհամարի միջազգային պայմանագրերի, որոնց մասնակից է համարվում կամ ձգտում է համարվել այդ Կողմը, կատարման համար, եթե դրանք վերաբերում են`
մարդկանց կյանքի և առողջության պաշտպանությանը, շրջակա միջավայրի կենդանիների և բույսերի պահպանմանը,
հասարակական բարոյականության և կարգի պաշտպանությանը,
ազգային անվտանգության ապահովմանը,
զենքի, զինամթերքի և ռազմական տեխնիկայի առևտրին,
պաշտպանության կարիքների հետ կապված հետազոտություններին կամ արտադրությանը,
զանգվածային ոչնչացման զենքի չտարածմանը ուղղված միջազգային ջանքերի աջակցմանը,
միջուկային արդյունաբերության օգտագործող նյութերի և սարքավորումների արտահանմանը և ներմուծմանը,
ոսկու, արծաթի կամ այլ թանկարժեք մետաղների և քարերի առևտրին,
չվերականգնվող բնական պաշարների պահպանմանը,
արտադրանքի արտահանման սահմանափակմանը, երբ պետական աջակցության ծրագրերի իրականացման արդյունքում այդ արտադրանքի ներքին գինը ցածր է համաշխարհային գնից,
արդյունաբերական և մտավոր սեփականության պաշտպանությունը,
ազգային հարստություն համարվող գեղարվեստական, հնէաբանական և պատմական արժեքների պահպանմանը,
պատերազմի ժամանակ կամ միջազգային հարաբերություններում այլ արտակարգ պայմաններում ձեռնարկվող միջոցներին,
միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար ՄԱԿ-ի Կանոնադրության հիման վրա պարտավորությունների կատարմանն ուղղված գործողություններին:
Սույն հոդվածին համապատասխան, միջոցներ մտցնելու մտադրություն ունեցող Կողմը պետք է վաղօրոք, մինչ այդ միջոցների կիրառումը (բացառությամբ արտակարգ բնույթի դեպքերի), տրամադրի մյուս Կողմին ամբողջական տեղեկատվություն վերոհիշյալ սահմանափակումների մտցման ձևերի և ենթադրվող ժամկետների մասին, որից հետո նշանակվում են խորհրդակցություններ: