Անցնել բովանդակությանը

Հոդված 16

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 16

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում նրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին Կողմերի վերջին գրավոր ծանուցման օրվանից և իր ուժը կկորցնի նրա գործողության դադարեցման մտադրության մասին Կողմերից մեկի գրավոր տեղեկացման օրվանից վեց ամիս հետո:

Սույն Համաձայնագրի դրույթների գործողությունը դադարեցնելուց հետո, դրա դրույթները կկիրառվեն երկու երկրների տնտեսվարող սուբյեկտների միջև այն գործարքների նկատմամբ, որոնք կնքվել, բայց չեն կատարվել հինգ տարուց ոչ ավել ժամանակահատվածում:

Կատարված է Մինսկ քաղաքում 2000 թվականի հունվարի 18-ին երկու բնօրինակից, յուրաքանչյուրը` հայերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Սույն Համաձայնագրի տեքստի վերաբերյալ տարաձայնությունների առաջացման դեպքում Կողմերը կառաջնորդվեն ռուսերեն տեքստով:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2003 թվականի հուլիսի 28-ից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։