Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

Սույն Համաձայնագրի շրջանակներում փոխադարձ առևտրում, Կողմերը ձեռնպահ կմնան ապրանքների արտահանումը և/կամ ներմուծումը սահմանափակող միջոցառումների կիրառումից: Կողմերը կարող են միակողմանիորեն արտահանման և/կամ ներմուծման վրա սահմանափակող միջոցներ սահմանել, բայց միայն խիստ որոշակի ժամկետով: Տվյալ միջոցները կարող են մտցվել արտահանման և/կամ ներմուծման վրա քանակական սահմանափակումների ձևով կամ հատուկ տուրքերի, հակադեմփինգային և փոխհատուցման տուրքերի ձևով:

Նշված միջոցները պետք է ունենան բացառիկ բնույթ և կարող են կիրառվել միայն հետևյալ դեպքերում`

- ներքին շուկայում տվյալ ապրանքի խիստ դեֆիցիտի (մինչև շուկայում դրության կայունացումը),

- վճարային հաշվեկշռի խիստ դեֆիցիտի դեպքում (մինչև վճարային հաշվեկշռի հետ կապված դրության կայունացումը),

- եթե ապրանքների ներմուծումը կատարվում է Կողմերից որևէ մեկի պետության տարածք այնպիսի աճող քանակությամբ կամ այնպիսի պայմաններով, երբ այն սպառնում է վնաս հասցնել նմանատիպ կամ անմիջական մրցակցող ապրանքներ հայրենական արտադրողներին,

- սույն Համաձայնագրի 5-րդ հոդվածով նախատեսված միջոցների իրականացման դեպքում:

Սույն Համաձայնագրի նպատակների համար վնասի տակ հասկացվում է տնտեսության ճյուղին զգալի վնասը կամ այդ վնասի սպառնալիքը, ինչպես նաև ճյուղի ստեղծման կամ զարգացման լուրջ խոչընդոտը:

Սույն հոդվածին համապատասխան, միջոցների ընտրման ժամանակ նախապատվությունը կտրվի այն միջոցներին, որոնք նվազագույն բացասական ազդեցություն ունեն սույն Համաձայնագրի նպատակների իրականացման վրա:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։