Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5

Կողմերը համաձայնեցին թույլ չտալ այն ապրանքների վերաարտահանումը, որոնց արտահանման նկատմամբ Կողմը, որի պետության ծագում ունեն այդ ապրանքները, կիրառվում են քվոտավորման և լիցենզավորման միջոցներ:

Սույն հոդվածի 1-ին մասում նշված ապրանքների վերաարտահանումը կարող է իրականացվել միայն գրավոր թույլտվության առկայության դեպքում, որը տրվում է ապրանքի ծագման Կողմի պետության լիազորված մարմնի կողմից: Պետությունը, որի տարածքում արտադրվել են այդ ապրանքները, դրանց չհամաձայնեցված վերաարտահանման դեպքում, իրավասու է պահանջել կրած վնասի փոխհատուցում: Սույն դրույթը չպահպանելու դեպքում Կողմը, որի պետության շահերը խախտված են, իրավասու է չհամաձայնեցված վերաարտահանում թույլ տված մյուս Կողմի պետության տարածք այդ ապրանքների արտահանման նկատմամբ միակողմանիորեն մտցնել կարգավորող միջոցներ:

Վերաարտահանման տակ հասկացվում է մի Կողմի պետության տարածքում ծագած ապրանքը երրորդ երկիր արտահանման նպատակով մյուս Կողմից իր պետության մաքսային տարածքից դուրս բերելը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։