Հոդված 8
Հոդված 8
Երկկողմ տնտեսական հարաբերությունների իրականացման ժամանակ վիճակագրական տեղեկատվության փոխանակման և մաքսային ընթացակարգերի անցկացման համար Կողմերը համաձայնեցին օգտագործել Անկախ Պետությունների Համագործակցության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկը (ԱՊՀ ԱՏԳԱԱ), որը հիմնված է Համաշխարհային մաքսային կազմակերպության ապրանքների ծածկագրման և նկարագրման ներդաշնակեցված համակարգի բազայի վրա: Դրա հետ մեկտեղ, անհրաժեշտության դեպքում, Կողմերը սեփական կարիքների համար կիրականացնեն ապրանքային անվանացանկի հետագա զարգացում` գերազանցելով ինը նիշը: