Հոդված 9
Հոդված 9
Կողմերը համաձայն են այն բանում, որ ազատ տարանցման փոխադրումների սկզբունքի պահպանումը հանդիսանում է սույն Համաձայնագրի նպատակներին հասնելու կարևորագույն պայմանը և աշխատանքի բաժանման ու կոոպերացման միջազգային համակարգին դրանց միացման գործընթացի էական տարրը:
Այդ կապակցությամբ Կողմերից յուրաքանչյուրը կապահովի մյուս Կողմի պետության և/կամ երրորդ երկրի տարածքից իր երկրի տարածքով մյուս Կողմի պետության, կամ ցանկացած երրորդ պետության համար նախատեսված ապրանքների տարանցումը, կտրամադրի արտահանողներին, ներմուծողներին կամ փոխադրողներին, տարանցման ապահովման համար անհրաժեշտ առկա միջոցները և ծառայությունները` այդ միջոցները և ծառայությունները սեփական արտահանողներին, ներմուծողներին կամ փոխադրողներին, կամ ցանկացած երրորդ երկրի արտահանողներին, ներմուծողներին կամ փոխադրողներին տրամադրման պայմաններից ոչ վատ պայմաններով: Կողմերի պետությունների տարածքով բեռների փոխադրման կարգն ու պայմանները կարգավորվում են փոխադրումների միջազգային կանոններին համապատասխան: