Հոդված 1. Սահմանումներ
Հոդված 1. Սահմանումներ
Սույն Համաձայնագրի նպատակների համար.
ա) «մաքսային օրենսդրություն» տերմինը նշանակում է Պայմանավորվող կողմերի մաքսային ծառայությունների կողմից կիրառվող և մաքսային արարողակարգերի համաձայն բեռների ներմուծումը, արտահանումը և տարանցումը, ինչպես նաև դրանց տեղաբաշխումը կարգավորող բոլոր օրենսդրական և այլ ակտերը, ներառյալ արգելքի, սահմանափակման և վերահսկման միջոցառումների իրականացումը,
բ) «մաքսային ծառայություն» տերմինը նշանակում է` Հայաստանի Հանրապետության համար` Հայաստանի Հանրապետության մաքսային վարչություն, Հունաստանի Հանրապետության համար` Հունաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանն առընթեր մաքսային և ակցիզային գլխավոր վարչություն,
գ) «մաքսային իրավախախտում» տերմինը նշանակում է մաքսային օրենսդրության որևէ խախտում կամ խախտման որևէ փորձ,
դ) «անձ» տերմինը նշանակում է յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ,
ե) «անձնական տվյալներ» տերմինը նշանակում է բոլոր տեղեկությունները, որոնք վերաբերում են ինքնությունը հաստատած կամ հաստատվող անձին,
զ) «թմրամիջոց» տերմինը նշանակում է ցանկացած նյութեր` բնական կամ արհեստական, որոնք թվարկված են 1961 թվականի «Թմրամիջոցների մասին» միասնական Կոնվենցիայի (համապատասխան ուղղումներով) I և II Ցանկերում,
է) «հոգեներգործող նյութեր» տերմինը նշանակում է ցանկացած նյութեր` բնական կամ արհեստական, որոնք թվարկված են 1971 թվականի «Հոգեներգործող նյութերի մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի I, II, III և IV Ցուցակներում,
ը) «հարցվող ծառայություն» տերմինը նշանակում է այն մաքսային ծառայությունը, որից խնդրվում է օգնություն,
թ) «հարցում անող ծառայություն» տերմինը նշանակում է հարցում կատարող մաքսային ծառայություն: