Հոդված 10
Հոդված 10
1. Մի Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության կողմից սահմանված սակագները, մյուս Պայմանավորվող կողմի տարածք կամ այնտեղից փոխադրման համար, պետք է հաստատվեն չափավոր սահմաններում` հաշվի առնելով բոլոր համապատասխան գործոնները, ներառելով շահագործման արժեքը, եկամուտի ընդունելի չափը և այլ ավիաընկերությունների սակագները:
2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված սակագները հնարավորության դեպքում պետք է համաձայնեցնել երկու Պայմանավորվող կողմերի նշանակած ավիաընկերությունների հետ` խորհրդակցելով այլ ավիաընկերությունների հետ, որոնք մասամբ կամ ամբողջովին շահագործում են այդ երթուղին: Նման համաձայնությունը, որտեղ որ հնարավոր է, պետք է իրագործվի միջազգային օդային տրանսպորտի ասոցիացիայի կողմից հաստատված` սակագներ սահմանող մեխանիզմով:
3. Համաձայնեցված սակագները գործարկման համար նախատեսված օրվանից 45 օր առաջ պետք է ներկայացնեն Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների հաստատմանը: Հատուկ դեպքերում, նշված իշխանությունների համաձայնության դեպքում, ժամանակի այս սահմանափակումը կարելի է կրճատել:
4. Եթե նշանակված ավիաընկերությունները չկարողանան համաձայնության գալ ներկայացված սակագներից որևէ մեկի կապակցությամբ կամ որևէ պատճառով չկարողանան սահմանել սակագին սույն հոդվածի 2-րդ կետի պահանջներին համապատասխան, կամ եթե սույն հոդվածի 3-րդ կետում նշված 45 օրվա ժամկետի առաջին 30 օրվա ընթացքում մի Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունը մյուս Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությանը տեղեկացնի իր անհամաձայնությունը ներկայացված բոլոր սակագների նկատմամբ, որոնք համապատասխանում են սույն հոդվածի 2-րդ կետի դրույթներին, ապա երկու Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունները պետք է փորձեն սահմանել մի նոր սակագին` համաձայնեցնելով այն միմյանց հետ:
5. Ոչ մի սակագին ուժի մեջ չի մտնի, եթե Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունները չհաստատեն այն:
6. Սույն հոդվածի պայմաններին համապատասխան հաստատված սակագները ուժի մեջ կմնան այնքան ժամանակ, մինչև նոր սակագներ հաստատվեն սույն հոդվածի դրույթներին համապատասխան: