Հոդված 16
Հոդված 16
1. Պայմանավորվող կողմերը իրենց իրավունքները և պարտավորությունները վերահաստատում են միջազգային իրավունքով, ներառյալ Միջազգային քաղաքացիական ավիացիայի Կոնվենցիան` ստորագրված Չիկագոյում 1944 թվականի դեկտեմբերի 7-ին, «Օդանավում կատարված հանցագործությունների և որոշ այլ գործողությունների մասին» Կոնվենցիան` ստորագրված Տոկիոյում 1963 թվականի սեպտեմբերի 14-ին, «Օդանավերի անօրինական զավթման դեմ պայքարի մասին» Կոնվենցիան` ստորագրված Հաագայում 1970 թվականի դեկտեմբերի 16-ին, «Քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ուղղված պայքարի մասին» Կոնվենցիան` ստորագրված Մոնրեալում 1971 թվականի սեպտեմբերի 23-ին և «Միջազգային քաղաքացիական ավիացիան սպասարկող օդանավակայաններում բռնության ապօրինի գործողությունների դեմ պայքարի մասին Արձանագրությունը` ստորագրված 1988 թվականի փետրվարի 24-ին:
2. Պայմանավորվող կողմերը խնդրանքի դեպքում պետք է հնարավոր օգնություն ցուցաբերեն միմյանց` օդանավի անօրինական բռնագրավումը և ուղևորների, անձնակազմի, օդանավի, օդանավակայանների և օդային հաղորդակցության սարքավորումների և ավիացիայի անվտանգության դեմ ուղղված այլ անօրինական գործողություններն ու սպառնալիքը կանխելու համար:
3. Պայմանավորվող կողմերը իրենց փոխհարաբերություններում պետք է գործեն ավիացիայի անվտանգության պայմաններին համապատասխան, որոնք հաստատված են Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության կողմից և սահմանված են որպես Կոնվենցիայի Հավելված այնպես, որ այդ անվտանգության ստանդարտները կիրառելի լինեն Պայմանավորվող կողմերի համար. նրանք պետք է գրանցված օդանավի շահագործողներից, իրենց տարածքում հիմնական աշխատավայր կամ մշտական բնակավայր ունեցող շահագործողներից և օդանավակայանի աշխատողներից պահանջեն, որ նրանք գործեն ավիացիայի անվտանգության ստանդարտներին համապատասխան:
4. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ համաձայն է, որ իր ավիաընկերությունը պահպանի մյուս Պայմանավորվող կողմի պահանջով սույն հոդվածի 3-րդ կետում նշված ավիացիոն անվտանգության ստանդարտները այդ Պայմանավորվող կողմի տարածք մուտք գործելու, այնտեղից մեկնելու կամ այնտեղ մնալու համար: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է երաշխավորի, որ իր տարածքում արդյունավետ միջոցառումներ են ձեռնարկվել` օդանավը, ուղևորներին և նրանց ձեռքի բեռը պաշտպանելու համար, և կատարի անձնակազմի, բեռի ու օդանավի պաշարների համապատասխան ստուգումներ մինչև օդանավ նստելը կամ բեռնելը կամ այդ ընթացքում: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է նաև բարյացակամորեն ընդունի մյուս Պայմանավորվող կողմի ցանկացած պահանջ, որպեսզի ձեռք առնվեն անվտանգության հատուկ միջոցառումներ` վտանգը կանխելու համար:
5. Եթե ծագի որևէ միջադեպ, կամ առկա լինի դրա սպառնալիքը, օրինակ` քաղաքացիական օդանավի անօրինական բռնագրավում կամ այլ անօրինական գործողություններ այդ օդանավի, նրա ուղևորների և անձնակազմի, օդանավակայանի կամ օդագնացության սարքավորումների անվտանգության դեմ, ապա Պայմանավորվող կողմերը պետք է օգնեն միմյանց հաղորդակցության ուղիների և համապատասխան այլ միջոցների օգնությամբ, որոնք նախատեսված են այդ միջադեպը կամ սպառնալիքը արագ և հուսալի վերացնելու համար: