Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է իրավունք ունենա հետաձգել շահագործման լիազորությունները կամ դադարեցնել մյուս Պայմանավորվող կողմից նշանակած ավիաընկերության իրավունքները կամ հարկադրել այնպիսի պայմաններ, որոնք անհրաժեշտ կլինեն այդ իրավունքները իրականացնելու համար.

ա) ցանկացած դեպքում, երբ նշված Պայմանավորվող կողմը համոզված չէ, որ այդ ավիաընկերության նկատմամբ փաստացի սեփականության իրավունքը կամ արդյունավետ հսկողությունը պատկանում է այն Պայմանավորվող կողմին, որը նշանակել է այդ ավիաընկերությունը կամ նրա քաղաքացիներին, կամ

բ) այն դեպքում, երբ այդ ավիաընկերությունը չի ենթարկվում այս իրավունքները տրամադրած Պայմանավորվող կողմի օրենսդրությանը և կանոնակարգերին, կամ

գ) այն դեպքում, երբ ավիաընկերությունը չի կարողանում գործել սույն Համաձայնագրի և նրա Հավելվածի պահանջներին համապատասխան:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված պայմանների անհապաղ հետաձգումը, դադարեցումը կամ հարկադրումը էական են, որպեսզի կանխվեն օրենսդրությանը կամ կանոնակարգերի հետագա խախտումները, և նման իրավունքը պետք է իրականացվի միայն մյուս Պայմանավորվող կողմի հետ խորհրդակցելուց հետո:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։