Հոդված 2
Հոդված 2
Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը մյուս Պայմանավորվող կողմին վերապահում է իրավունքներ, որոնք նախատեսված են սույն Համաձայնագրով` նրա Հավելվածում սահմանված երթուղիներով կանոնավոր միջազգային հաղորդակցության հաստատման և իրականացման նպատակով:
Նման հաղորդակցությունները և երթուղիները այսուհետ համապատասխանաբար կանվանվեն «համաձայնեցված հաղորդակցություններ» և «սահմանված երթուղիներ»: Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի նշանակած ավիաընկերությունը սահմանված երթուղիներով համաձայնեցված հաղորդակցություն կատարելիս պետք է օգտվի հետևյալ իրավունքներից.
ա) թռիչք կատարել առանց վայրէջքի մյուս Պայմանավորվող կողմի տարածքով,
բ) կանգ առնել նշված տարածքում ոչ առևտրային նպատակներով,
գ) սահմանված երթուղիներով նախատեսված կանգառներում վերցնել կամ իջեցնել ուղևորներ, փոստ և բեռ` սույն Համաձայնագրի դրույթների և նրա Հավելվածի համաձայն: