Հոդված 6
Հոդված 6
1. Մի Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության միջազգային օդային հաղորդակցություններ կատարող օդանավը, ինչպես նաև նրա սարքավորումը, օդանավում եղած վառելանյութը, քսայուղը, մթերքների պաշարները (ներառյալ սննդամթերքը, ըմպելիքները, ծխախոտը), մյուս Պայմանավորվող կողմի տարածք ժամանելիս պետք է ազատվեն մաքսատուրքերից, տեսչական ստուգման վարձից և այլ գանձումներից կամ հարկերից` հաշվի առնելով, որ հետ վերադառնալիս այդ սարքավորումը, մթերքները և պաշարները մնում են օդանավում այնքան ժամանակ, մինչև դրանք հետ արտահանվեն:
2. Դրանք պետք է ազատվեն նույնատիպ տուրքերից, գանձումներից ու հարկերից, բացառությամբ կատարված ծառայությունների ծախսերի, որոնք են.
ա) մի Պայմանավորվող կողմի տարածքում օդանավ վերցված պաշարները` այդ Պայմանավորվող կողմի իրավասու իշխանությունների նշված սահմանափակումներով, որոնք նախատեսված են մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության միջազգային հաղորդակցություն կատարող օդանավում օգտագործվելու համար,
բ) Պայմանավորվող կողմերից մեկի տարածք մտած պահեստամասերը և սարքավորումը, որոնք նախատեսված են մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության միջազգային հաղորդակցություն կատարող օդանավի տեխնիկական սպասարկման կամ վերանորոգման համար,
գ) վառելանյութը և քսայուղերը, որոնք նախատեսված են մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության միջազգային հաղորդակցություն կատարող օդանավի համար, եթե նույնիսկ այդ պաշարները պետք է օգտագործվեն այն Պայմանավորվող կողմի տարածքով թռիչքի մի մասի համար, որտեղ դրանք օդանավ են վերցվել,
դ) գովազդային նյութերը, որոնք չունեն առևտրային արժեք և օգտագործվում են նշանակված ավիաընկերության կողմից մյուս Պայմանավորվող կողմի տարածքում:
3. Եթե մի Պայմանավորվող կողմի ազգային օրենսդրությունը կամ կանոնակարգերը պահանջում են, ապա սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նշված նյութերը պետք է ենթարկվեն այդ Պայմանավորվող կողմի մաքսատան ստուգմանը: