Հոդված 3
Հոդված 3
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրավունք կունենա նշանակել ավիաընկերություն` սահմանված երթուղիներով համաձայնեցված հաղորդակցություններ իրականացնելու նպատակով: Մի Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունը պետք է տեղեկացնի մյուս Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությանը այդ նշանակման մասին:
2. Մի Պայմանավորվող կողմը, ստանալով նշանակման մասին ծանուցումը, սույն հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի դրույթների համաձայն, պետք է անհապաղ համապատասխան շահագործման լիազորություններ տա մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությանը:
3. Մի Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունները կարող են պահանջել, որ մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությունը կատարի նշանակված միջազգային օդային հաղորդակցությունների համար նախատեսված օրենսդրությունը և կանոնակարգերը համաձայն Միջազգային քաղաքացիական ավիացիայի Կոնվենցիայի դրույթների, որը ստորագրման համար բացվել է 1944 թվականի դեկտեմբերի 7-ին` Չիկագոյում:
4. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, սույն հոդվածի 2-րդ կետի համաձայն, պետք է իրավունք ունենա մերժել կատարման լիազորությունները կամ հարկադրել այնպիսի պայմաններ, որոնք կարող են անհրաժեշտ թվալ նշանակված ավիաընկերության կողմից սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածում սահմանված իրավունքները իրականացնելու համար, եթե նշված Պայմանավորվող կողմը համոզված չէ, որ այդ ավիաընկերության նկատմամբ փաստացի սեփականության իրավունքը կամ արդյունավետ հսկողությունը պատկանում է այն Պայմանավորվող կողմին, որը նշանակել է այդ ավիաընկերությունը կամ նրա քաղաքացիներին:
5. Երբ նշանակված ավիաընկերությունը լիազորված է սույն հոդվածի 2-րդ կետի համաձայն, ապա, սույն Համաձայնագրի 10-րդ հոդվածի դրույթների համաձայն, այն ուժի մեջ կմտնի այդ հաղորդակցության համար: