Հոդված 11
Հոդված 11
1. Նշանակված ավիաընկերությունների միջև հաշիվներն ու վճարումները պետք է կատարվեն երկու երկրների միջև գործող վճարումների մասին Համաձայնագրի և այդ երկրներում գործող արտարժույթի փոխանակման կարգին համապատասխան:
2. Վճարումների մասին Համաձայնագրի համապատասխան դրույթների բացակայության դեպքում վերը նշված հաշիվները և վճարումները պետք է կատարվեն փոխարկելի տարադրամով` տվյալ երկրում գործող տարադրամի փոխանակման կարգի համաձայն: