Հոդված 13
Հոդված 13
1. Նշանակված ավիաընկերությունները պետք է իրավունք ունենան մյուս Պայմանավորվող կողմի տարածքում ունենալ իրենց ներկայացուցչությունները անհրաժեշտ աշխատակազմով` համաձայնեցված օդային հաղորդակցություններ իրականացնելու համար:
2. Մյուս Պայմանավորվող կողմի տարածքում յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությունը պետք է իրավունք ունենա անմիջականորեն կամ գործակալների միջոցով զբաղվել ավիափոխադրումների վաճառքով: Պայմանավորվող կողմերը չպետք է սահմանափակեն յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության իրավունքը` փոխադարձաբար վաճառել կամ ցանկացած անձնավորության կողմից գնել այդպիսի փոխադրումներ:
3. Վերը նշված գործողությունները պետք է իրականացվեն մյուս Պայմանավորվող կողմի օրենսդրությանն ու կանոնակարգերին համապատասխան: