Հոդված 15
Հոդված 15
1. Եթե Պայմանավորվող կողմերի միջև որևէ վեճ է ծագում սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման առնչությամբ, ապա Պայմանավորվող կողմերը առաջին հերթին պետք է փորձեն լուծել այն բանակցությունների միջոցով:
2. Եթե Պայմանավորվող կողմերը համաձայնության չեն գալիս բանակցությունների միջոցով, ապա նրանք կարող են վեճի լուծումը հանձնել որևէ մարմնի կամ անձի, կամ Պայմանավորվող կողմերից մեկի պահանջով կարող է ստեղծվել երեք դատավորներից կազմված դատարան, որոնցից երկուսին նշանակում է Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը, իսկ երրորդին նշանակում են ընտրված երկուսը:
Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, դիվանագիտական ուղիներով ստանալով մյուս Պայմանավորվող կողմի` դատավարություն պահանջող ծանուցումը, 60 օրվա ընթացքում պետք է նշանակի դատավոր, իսկ երրորդ դատավորը պետք է նշանակվի հետագա 60 օրվա ընթացքում: Եթե Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը չկարողանա նշված ժամկետում առաջարկել դատավորի թեկնածություն, կամ եթե այս ժամկետում չի նշանակվում երրորդ դատավոր, ապա Պայմանավորվող կողմերից մեկի խնդրանքով Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության խորհրդի նախագահը կնշանակի դատավոր կամ դատավորներ, ինչպես որ պահանջվում է: Այդ դեպքում երրորդ դատավորը պետք է լինի երրորդ պետության քաղաքացի և պետք է գործի որպես դատական մարմնի նախագահ:
3. Պայմանավորվող կողմերը պարտավորվում են կատարել սույն հոդվածի 2-րդ կետում նշված ցանկացած որոշում: