Հոդված 7
Հոդված 7
Մի Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության օդանավում գտնվող սարքավորումները, ինչպես նաև նյութերը և պաշարները կարող են բեռնաթափվել մյուս Պայմանավորվող կողմի տարածքում միայն այդ տարածքի մաքսային իշխանությունների հաստատման դեպքում:
Այս դեպքում դրանք կարող են գտնվել նշված իշխանությունների վերահսկողության ներքո այնքան ժամանակ, մինչև նորից արտահանվեն կամ, նույն իշխանությունների համաձայնությամբ, այլ կերպ տնօրինվեն: