Անցնել բովանդակությանը

Հոդված 10

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10

1. Սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման ժամանակ Պայմանավորվող կողմերի միջև ծագած վեճերը հնարավորության սահմաններում լուծվում են դիվանագիտական ուղիներով:

2. Եթե Պայմանավորվող կողմերից մեկի կողմից, վեճի հարուցման օրից հաշված, 6 (վեց) ամսվա ընթացքում այդ վեճը չի կարող լուծվել դիվանագիտական ուղիներով, ապա այն, Պայմանավորվող կողմերից մեկի խնդրանքով, կհանձնվի «ad hoc» արբիտրաժային դատարանին:

3. Արբիտրաժային դատարանը բաղկացած է երեք դատավորներից և ստեղծվում է հետևյալ կերպ. այն օրվանից հաշված, երբ որևէ Պայմանավորվող կողմից կստացվի վեճը միջնորդ դատարան հանձնելու մասին ծանուցումը, երկու ամսվա ընթացքում Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը կնշանակի մեկական դատավոր: Այդ երկու դատավորները երկու ամսվա ընթացքում կընտրեն երրորդ դատավորին` երկու Պայմանավորվող կողմերի հետ դիվանագիտական հարաբերություններ ունեցող երրորդ պետության քաղաքացու, որը, Պայմանավորվող կողմերի համաձայնությամբ, կնշանակվի արբիտրաժային դատարանի նախագահ:

4. Եթե վեճը, արբիտրաժային դատարան հանձնելու մասին գրավոր ծանուցումն ստացվելու օրվանից հաշված, չորս ամսվա ընթացքում արբիտրաժային դատարան չստեղծվի, ապա Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը կարող է, այլ պայմանավորվածության բացակայության դեպքում, Միջազգային դատարանի նախագահին առաջարկել անհրաժեշտ նշանակումներ կատարել: Եթե նախագահը Պայմանավորվող կողմերից մեկի քաղաքացի է կամ այլ պատճառով չի կարող հիշյալ գործառույթները կատարել, ապա անհրաժեշտ նշանակումների կատարումը կարող է առաջարկվել Միջազգային դատարանի` ավագությամբ հաջորդ անդամին, որը Պայմանավորվող կողմերից ոչ մեկի քաղաքացին չէ:

5. Արբիտրաժային դատարանը ինքն է սահմանում ընթացակարգի կանոնները: Դատարանը որոշում է ընդունում սույն Համաձայնագրի դրույթներին և միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին համապատասխան:

6. Արբիտրաժային դատարանը որոշումներն ընդունում է ձայների մեծամասնությամբ: Այդ որոշումները վերջնական են և պարտադիր ուժ ունեն Պայմանավորվող կողմերի համար: Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի խնդրանքով արբիտրաժային դատարանը կպարզաբանի իր որոշման դրդապատճառները:

7. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը կրելու է իր նշանակած դատավորի և արբիտրաժային գործընթացում իր ներկայացուցչության հետ կապված ծախսերը: Նախագահի գործունեության հետ կապված և մնացած ծախսերը Պայմանավորվող կողմերը կրելու են հավասարաչափ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։