Անցնել բովանդակությանը

Հոդված 13

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13

1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում մի Պայմանավորվող կողմի կողմից մյուս Պայմանավորվող կողմին սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին գրավոր ծանուցումն ստանալուց 30 օր հետո և կգործի 10 տարի:

2. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մնում, եթե Պայմանավորվող կողմերից ոչ մեկը սույն հոդվածի 1-ին կետում սահմանված ժամկետը լրանալուց առնվազն մեկ տարի առաջ մյուս Պայմանավորվող կողմին գրավոր չի ծանուցում դրա գործողությունը դադարեցնելու` իր մտադրության մասին:

3. Սկզբնական տասնամյա ժամկետը լրանալուց հետո Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը կարող է ցանկացած ժամանակ դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը` մյուս Պայմանավորվող կողմին գրավոր ծանուցելով իր մտադրության մասին:

4. Սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու օրվանից առաջ կատարված ներդրումների նկատմամբ 1-12-րդ հոդվածների դրույթները ուժի մեջ կմնան, սույն Համաձայնագրի գործողության դադարեցման օրից հաշված, հետագա տասը տարիների ընթացքում:

Ի հավաստումն որի` ներքոստորագրյալ ներկայացուցիչները, որ պատշաճ կերպով լիազորված են իրենց կառավարությունների կողմից, ստորագրեցին սույն Համաձայնագիրը

Կատարված է Կիև քաղաքում 1994 թվականի հոկտեմբերի 7-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, ուկրաիներեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:

Մեկնաբանման ժամանակ ռուսերեն տեքստն առավելություն ունի:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1996 թվականի մարտի 7-ից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։