Հոդված 5
Հոդված 5
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումները չեն ազգայնացվի, օտարվի կամ այնպիսի միջոցառումների ենթարկվի, որոնք Պայմանավորվող կողմի տարածքում ազգայնացմանը կամ օտարմանը (այսուհետ` օտարում) համարժեք հետևանք ունեն, բացառությամբ այն դեպքերի, երբ դա, Պայմանավորվող կողմի գործող օրենսդրության համաձայն, անհրաժեշտ է հասարակական նպատակներով: Օտարումը կկատարվի պատշաճ դատավարությանը համապատասխան, ոչ խտրական հիմունքներով և կուղեկցվի անհապաղ, համարժեք և արդյունավետ փոխհատուցում վճարելու պայմաններով: Այդպիսի փոխհատուցումը հավասար կլինի ներդրման շուկայական արժեքին, երբ բռնագրավման կամ բռնագրավման սպառնալիքի մասին հանրահայտ դառնա, փոխհատուցումը կընդգրկի բռնագրավման օրից հաշված տոկոսը, որը կվճարվի արտարժույթով, որով կատարվել է ներդրումը, կամ էլ, ներդրողի համաձայնությամբ, ներդրողի համար ընդունելի որևէ ուրիշ արտարժույթով, որն արդյունավետ իրացվում է, և դա կկատարվի անհապաղ:
2. Տուժած ներդրողը իրավունք կունենա, որ այդ Պայմանավորվող կողմի դատական կամ այլ անկախ իշխանություններն անհապաղ վերանայեն իր հետ կատարվածը և իր ներդրումների գնահատումը` սույն հոդվածում շարադրված սկզբունքներին համապատասխան:
3. Սույն հոդվածի 1-ին կետի դրույթները կկիրառվեն նաև այն դեպքում, երբ Պայմանավորվող կողմը բռնագրավում է այն ընկերության ակտիվները, որը բաժնետիրական ընկերության կարգավիճակ է ստացել կամ հիմնադրված է նրա տարածքի որևէ մասում գործող օրենսդրությանը համապատասխան, և որտեղ մյուս Պայմանավորվող կողմի ներդրողները մասնաբաժին ունեն: