Հոդված 6
Հոդված 6
Եթե Պայմանավորվող կողմերից մեկը կամ նրա նշանակած միջնորդը ոչ առևտրային ռիսկերից (հնարավոր վտանգներից) ֆինանսական երաշխիք տա մյուս Պայմանավորվող կողմի տարածքում նրա ներդրողի կողմից կատարված ներդրումների համար և, այդ երաշխիքին համապատասխան, վճարում կատարի, ապա մյուս Պայմանավորվող կողմը սուբրոգացիայի (հին օրենքի մասնակի լրացում) հիման վրա կճանաչի ներդրողի իրավունքների փոխանցումը առաջին Պայմանավորվող կողմին կամ նրա նշանակած միջնորդին: