Անցնել բովանդակությանը

Հոդված 11

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11

1. Մի Պայմանավորվող կողմի ներդրողի և մյուս Պայմանավորվող կողմի միջև մյուս Պայմանավորվող կողմի տարածքում ներդրման կապակցությամբ ծագած որևէ վեճ վիճաբանության կողմերի միջև կլինի բանակցությունների առարկա:

2. Եթե բանակցությունների հետևանքով վեճը բարեկամական ճանապարհով չլուծվի, վեճի հարուցման օրից հաշված, վեց ամսվա ընթացքում, ապա ներդրողը այն արբիտրաժային դատարանի քննմանը հանձնելու իրավունք կստանա:

3. Նման միջնորդ դատարանը յուրաքանչյուր առանձին դեպքի համար ստեղծվում է հետևյալ կերպ. յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ նշանակում է միջնորդ դատարանի մեկ անդամ, իսկ այդ երկու անդամներն ընտրում են Պայմանավորվող կողմերի հետ դիվանագիտական հարաբերություններ ունեցող երրորդ երկրի քաղաքացու` որպես միջնորդ դատարանի նախագահի: Առաջին երկու անդամները նշանակվում են երկու ամսվա ընթացքում, իսկ նախագահն ընտրվում է, վեճը միջնորդ դատարանի քննմանը հանձնելու վերաբերյալ գրավոր ծանուցման օրից հաշված, չորս ամսվա ընթացքում: Եթե հիշյալ ժամկետների ընթացքում միջնորդ դատարանը չստեղծվի, վեճի կողմերից յուրաքանչյուրը կարող է Ստոկհոլմի առևտրային պալատի միջնորդ ինստիտուտի նախագահին առաջարկել` կատարելու անհրաժեշտ նշանակումները:

4. Միջնորդ դատարանը ինքն է սահմանում ընթացակարգի կանոնները: Ընդ որում, դատարանը կարող է ընթացակարգը որոշելու ընթացքում ի ղեկավարումն ընդունել Ստոկհոլմի առևտրային պալատի միջնորդ ինստիտուտի կանոնները:

5. Միջնորդ դատարանն իր որոշումը կայացնում է ձայների մեծամասնությամբ: Այդպիսի որոշումը Պայմանավորվող կողմերի համար կլինի վերջնական և կատարման համար պարտադիր:

6. Միջնորդ դատարանը որոշումները կայացնում է սույն Համաձայնագրի դրույթներին, Պայմանավորվող այն կողմի օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում իրականացված են ներդրումները (ներառյալ` կոլիզիոն նորմերը), ինչպես նաև` միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին համապատասխան:

7. Վեճի յուրաքանչյուր Կողմ կկրի իր կողմից նշանակված դատարանի անդամի գործունեության և միջնորդ դատարանում նրա ներկայացուցչության հետ կապված ծախսերը: Դատարանի նախագահի գործունեության հետ կապված և այլ ծախսերը Պայմանավորվող կողմերը կրում են հավասարաչափ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։