Հոդված 3
Հոդված 3
1. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը մյուս Պայմանավորվող կողմի ներդրումների և այդպիսի ներդրումների հետ կապված գործունեության նկատմամբ պարտավորվում են իր տարածքում ապահովել այնպիսի պայմանակարգ ու պաշտպանություն, որոնք իրավահավասար են իր սեփական ներդրողներին տրված պայմանակարգին ու պաշտպանությանը:
2. Սույն հոդվածի 1-ին կետում հիշատակված պայմանակարգը կլինի ոչ պակաս բարենպաստ, քան այն պայմանակարգը, որը տրվում է ցանկացած երրորդ պետության ներդրողների ներդրումների և այդպիսի ներդրումների հետ կապված գործունեության համար:
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ դրույթները չեն տարածվում այն արտոնությունների և առավելությունների վրա, որպիսիք Պայմանավորվող կողմը տրամադրում է կամ հետագայում կտրամադրի ցանկացած երրորդ պետության ներդրողներին կամ նրանց ներդրումներին` հետևյալ հիմունքով.
- ազատ առևտրի գոտում, մաքսային կամ տնտեսական միությունում, տնտեսական փոխօգնության կազմակերպությունում կամ այնպիսի միջազգային համաձայնագրում նրա մասնակցության, որը նախատեսում է արտոնություններ և առավելություններ, որպիսիք Պայմանավորվող կողմը տրամադրում է հիշյալ կազմակերպությունների մասնակիցներին և մինչև սույն Համաձայնագրի ստորագրման օրը ուժի մեջ մտածներին,
- միջազգային համաձայնագրի և հարկման հարցերի գծով մեկ այլ պայմանավորվածության,
- սահմանամերձ առևտրի հարցերի գծով պայմանավորվածության: