Անցնել բովանդակությանը

Հոդված 12

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 12

Եթե Պայմանավորվող կողմերից մեկը, իր օրենսդրության կամ միջազգային համաձայնագրին համապատասխան, որի մասնակիցներն են Պայմանավորվող երկու կողմերը, մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումներին կամ այդպիսի ներդրումների հետ կապված գործունեությանը տալիս է ավելի բարենպաստ պայմանակարգը, քան սույն Համաձայնագրով նախատեսված պայմանակարգն է, ապա կկիրառվի առավել բարենպաստ պայմանակարգը:

1. Պայմանավորվող երկու կողմերի ներկայացուցիչները, անհրաժեշտության դեպքում անցկացնելու են հանդիպումներ` նպատակ ունենալով`

ա) ուսումնասիրել սույն Համաձայնագրի կիրառման հարցերը,

բ) փոխանակել ներդրումների իրավական հարցերի և դրանց իրականացման հնարավորության վերաբերյալ տեղեկություն,

գ) լուծել ներդրումների առնչությամբ ծագող վեճերը,

դ) ուսումնասիրել ներդրումների հետ կապված այլ հարցեր,

ե) քննարկել սույն Համաձայնագրի մեջ հնարավոր փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին առաջարկները:

2. Եթե Պայմանավորվող կողմերից որևէ մեկը առաջարկի սույն հոդվածի 1-ին կետում նախատեսված ցանկացած հարցի վերաբերյալ խորհրդակցություններ անցկացնել, ապա մյուս Պայմանավորվող կողմը պետք է անհապաղ պատասխանի, և խորհրդակցությունները կանցկացվեն հերթականությամբ Երևանում և Կիևում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։