Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4

1. Եթե մի Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումները կորուստներ են կրում մյուս Պայմանավորվող կողմի տարածքում պատերազմի, զինված բախման, ազգային արտակարգ դրության, հեղաշրջման, ապստամբության, դավադրության կամ այլ նման իրադարձության հետևանքով, ապա վերջին Պայմանավորվող կողմը ռեստիտուցիայի (վերադարձում) կապակցությամբ նրանց կտրամադրի փոխհատուցման, փոխարինման պայմանակարգ կամ մեկ այլ որոշում` ոչ պակաս բարենպաստ, քան այն, որը վերջին Պայմանավորվող կողմը տրամադրում է իր սեփական ներդրողներին կամ ցանկացած երրորդ պետության ներդրողներին:

2. Չխոչընդոտելով սույն հոդվածի 1-ին կետի պայմանները` մի Պայմանավորվող կողմի ներդրողներին, որոնք այս կետում նշված բոլոր իրադարձությունների ընթացքում մյուս Պայմանավորվող կողմի տարածքում կորուստներ են կրում, որոնք առաջացել են հետևյալ պատճառներով.

ա) Կողմի ուժերի կամ իշխանությունների կողմից նրանց սեփականության բռնագրավումը,

բ) Կողմի ուժերի և իշխանությունների կողմից նրանց սեփականության ավերումը, որոնք պայմանավորված չեն պատերազմական գործողություններով կամ իրադրության անհրաժեշտությունից չեն բխում, կտրամադրվի արդարացի և համարժեք փոխհատուցում այն կորուստների համար, որոնք կրել են ներդրողները բռնագրավման ժամանակ կամ որպես սեփականության ավերման հետևանք:

Փոխհատուցումը պետք է վճարվի առանց անհիմն ուշացման, լինի փոխարկելի և ազատ փոխադրելի մի Պայմանավորվող կողմի տարածքից մյուս Պայմանավորվող կողմի տարածք:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։