Հոդված 7
Հոդված 7
Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը, իր օրենսդրությանը համապատասխան, մյուս Պայմանավորվող կողմի ներդրողներին, նրանց կողմից հարկային բոլոր պարտավորությունները կատարվելուց հետո, երաշխավորում է ներդրումների առնչությամբ գումարների փոխանցումը: Այդպիսի փոխանցումները, մասնավորապես, բայց ոչ բացառապես, կընդգրկեն`
ա) եկամուտները, ինչպես դրանք սահմանված են սույն Համաձայնագրի 1-ին հոդվածի 3-րդ կետում,
բ) ներդրումների լրիվ կամ մասնակի վերացումից ստացված գումարները,
գ) ներդրումների կապակցությամբ վարկային համաձայնագրին համապատասխան կատարված վճարումները,
դ) տեխնիկական օգնության, տեխնիկական սպասարկման և կառավարչական փորձի համար վճարները,
ե) աշխատավարձերը և այլ վարձատրությունները, որոնք մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացիներն ստանում են առաջին Պայմանավորվող կողմի տարածքում իրականացված ներդրումների առնչությամբ կատարվող աշխատանքի և ծառայությունների համար: