Հոդված 11. ՀԱՐՑՄԱՆ ՁևԸ և ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 11. ՀԱՐՑՄԱՆ ՁևԸ և ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
1. Սույն Համաձայնագրի 9-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված հարցումը ուղարկվում է գրավոր: Հարցում կատարելու համար անհրաժեշտ փաստաթղթերը պետք է կցվեն բնօրինակով պաշտոնապես հավաստված պատճեններով կամ լուսապատճեններով:
2. Հարցումը պետք է ընդգրկի հետևյալ տվյալները`
ա) մաքսային մարմին, որի շահերը ընկած են հարցման հիմքում,
բ) ընթացակարգի տեսակը,
գ) ընթացակարգի մասնակիցների ազգանունները, հասցեները և այլ տվյալներ,
դ) հարցման առարկան և պատճառը,
ե) գործի էության համառոտ նկարագրությունը և դրա իրավաբանական որակավորումը: