Հոդված 2. ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ
Հոդված 2. ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ
Կողմերը սույն Համաձայնագրի հիման վրա և մաքսային ծառայությունների միջոցով, իրենց իրավասության շրջանակներում և պահպանելով Կողմերի օրենսդրությունը, կհամագործակցեն հետևյալ նպատակներով`
ա) Կողմերի միջև ուղևորաբեռնային հաղորդակցության կատարելագործման,
բ) մաքսերի, տուրքերի և այլ վճարումների ճիշտ գանձման, ինչպես նաև մաքսային արտոնությունների կիրառման ապահովման,
գ) մաքսային իրավախախտումների կանխման, կանխարգելման և հետաքննության: