Հոդված 5. ՊԱՅՔԱՐ ԹՄՐԱԴԵՂԵՐԻ և ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ
Հոդված 5. ՊԱՅՔԱՐ ԹՄՐԱԴԵՂԵՐԻ և ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ
1. Թմրամիջոցների և հոգեներգործող նյութերի անօրինական շրջանառության կանխարգելման, հետաքննության ու կանխման գործողությունների ակտիվացման նպատակով մաքսային ծառայությունները առանց նախնական հարցման և հնարավորինս կարճ ժամկետում հաղորդում են միմյանց հետևյալ տեղեկությունները`
ա) թմրամիջոցների և հոգեներգործող նյութերի անօրինական շրջանառությամբ զբաղվող կամ դրա մեջ կասկածվող անձանց մասին,
բ) թմրադեղերի և հոգեներգործող նյութերի անօրինական շրջանառության համար օգտագործվող հայտնի կամ դրա մեջ կասկածվող փոխադրամիջոցների մասին, ներառյալ բեռնարկղերը և փոստային առաքումները:
2. Մաքսային ծառայությունները առանց նախնական հարցման միմյանց տեղեկություններ են հաղորդում թմրադեղերի և հոգեներգործող նյութերի անօրինական շրջանառության մեջ կիրառվող եղանակների, ինչպես նաև դրանց վրա վերահսկողության նոր մեթոդների մասին:
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան Կողմերից որևէ մեկի ստացած տեղեկությունները, հաղորդումները և փաստաթղթերը կարող են հանձնվել նրանց իրավապահ և այլ պետական մարմիններին, որոնք զբաղվում են թմրամոլության և թմրադեղերի ու հոգեներգործող նյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարով:
4. Մաքսային ծառայությունները, Կողմերի օրենսդրության հիման վրա և փոխհամաձայնությամբ, անհրաժեշտության դեպքում օգտագործում են թմրադեղերի ու հոգեներգործող նյութերի վերահսկվող առաքումների մեթոդը` նպատակ ունենալով դրանց ապօրինի շրջանառությանը մասնակից անձանց բացահայտումը:
Վերահսկվող առաքումների մեթոդի կիրառման մասին որոշումները Կողմերը ընդունում են ամեն մի կոնկրետ դեպքում և կարող են, ըստ անհրաժեշտության, հաշվի առնել Կողմերի ֆինանսական պայմանավորվածությունները:
5. Կողմերը կարող են տարածել սույն Համաձայնագրի գործողության շրջանակները նաև այն նյութերի վրա, որոնք օգտագործվում են թմրադեղերի և հոգեներգործող նյութերի արտադրության համար: