Անցնել բովանդակությանը

Հոդված 8. ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ և ՕԳՆՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱԲԵՐՈՒՄ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8. ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ և ՕԳՆՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱԲԵՐՈՒՄ

1. Մաքսային ծառայությունները փոխանակում են տեղեկություններ`

ա) իրենց աշխատանքային փորձի և տեխնիկական օժանդակ միջոցների օգտագործման մասին,

բ) մաքսային իրավախախտումների կատարման նոր միջոցների և եղանակների մասին,

գ) Կողմերի համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ մաքսային հարցերի մասին:

2. Մաքսային ծառայությունները մաքսային բնագավառում միմյանց ցուցաբերում են օգնություն` ներառյալ.

ա) մաքսային աշխատակիցների փոխանակումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող դեպքերում` մաքսային ծառայությունների կողմից օգտագործվող տեխնիկական միջոցների հետ ծանոթանալու նպատակով,

բ) աշխատակիցների ուսուցումը և օգնությունը մասնագիտական հնարքները կատարելագործելու համար,

գ) մաքսային հարցերով փորձագետների փոխանակում,

դ) մաքսային հարցերին վերաբերող մասնագիտական, գիտական և տեխնիկական տեղեկությունների փոխանակում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։