Հոդված 15. ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ
Հոդված 15. ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ
1. Հարցում կատարող մաքսային ծառայությունը հատուցում է հարցում իրականացնող մաքսային ծառայության ծախսերը, որոնք կատարվել են սույն Համաձայնագրի համապատասխան, փորձագետներին և թարգմանիչներին վարձատրելու համար, որոնք չեն աշխատում հարցվող մաքսային ծառայությունում:
2. Սույն Համաձայնագրի 8-րդ հոդվածի դրույթների կատարման հետ կապված ծախսերի փոխանցումը կարող է դառնալ Կողմերի մաքսային ծառայությունների միջև առանձին պայմանավորվածությունների առարկա: