Հոդված 12. ՀԱՐՑՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
Հոդված 12. ՀԱՐՑՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
1. Մաքսային ծառայությունները, Կողմերի օրենսդրության համաձայն և իրենց իրավասությունների շրջանակներում, նպաստում են միմյանց հարցումների կատարման գործում:
2. Հարցման իրականացումից հրաժարվում է, եթե դրա կատարումը կարող է վնասել հարցվող Կողմի ինքնիշխանությանը, անվտանգությանը, հակասել նրա օրենսդրությանը կամ միջազգային պարտավորություններին:
3. Հարցման իրականացմանը նպաստելու գործում մերժման, ինչպես նաև մերժման պատճառների մասին հարցում կատարող մաքսային ծառայությունը անհապաղ ծանուցվում է գրավոր: