Հոդված 10. ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ և ՎԿԱՆԵՐԸ
Հոդված 10. ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ և ՎԿԱՆԵՐԸ
Եթե մի Կողմի դատական կամ վարչական մարմինները մաքսային իրավախախտումների վերաբերյալ գործի քննության ընթացքում դիմում են համապատասխան հարցումով, ապա մյուս Կողմի մաքսային ծառայությունը կարող է լիազորել իր աշխատակիցներին` այդ վարչական կամ դատական քննություններին որպես փորձագետներ կամ վկաներ հանդես գալու համար: Այդ աշխատակիցները ցուցմունքներ են տալիս կամ եզրահանգումներ են անում իրենց պաշտոնական պարտականությունների կատարման ընթացքում փաստերի վերաբերյալ: Դատական կամ վարչական քննությանը մասնակցության վերաբերյալ հարցման մեջ պետք է նշվի հարցվող մաքսային ծառայության աշխատակցի մասնակցության դերի և գործի մասին: