Հոդված 14. ՍՏԱՑՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ և ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
Հոդված 14. ՍՏԱՑՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ և ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
1. Մաքսային ծառայությունները որպես ապացույցներ կարող են օգտագործել սույն Համաձայնագրի համապատասխան ստացված տեղեկությունները և փաստաթղթերը իրենց արձանագրություններում, հաղորդումներում և այլ նյութերում, ստուգումների կամ հետաքննությունների ընթացքում, մաքսային իրավախախտումների հետ կապված վարչական և դատավարական քննություններում: Այդ տեղեկությունների և փաստաթղթերի գնահատումը, ինչպես նաև դրանց օգտագործման հնարավորությունն ու կարգը վարչական և դատական քննություններում որոշվում են հարցում կատարող Կողմի ներքին օրենսդրությամբ:
2. Հարցումով ներկայացված փաստաթղթերը, հաղորդումները և տեղեկությունները բացառապես կծառայեն սույն Համաձայնագրի իրականացման նպատակին և չեն կարող փոխանցվել ինչ-որ մեկին կամ օգտագործվել այլ նպատակների համար առանց այդ տեղեկությունները ներկայացրած մաքսային ծառայության ադմինիստրացիայի համաձայնության:
3. Սույն հոդվածի 2-րդ կետի դրույթները չեն առնչվում թմրադեղերի և հոգեներգործող նյութերի անօրինական շրջանառության հետ կապված խախտումների մասին տեղեկություններին: Նման տեղեկությունները կարող են փոխանցվել թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի գործի հետ անմիջականորեն կապված մարմիններին: