Հոդված 3. ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ԴՅՈՒՐԱՑՈՒՄԸ
Հոդված 3. ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ԴՅՈՒՐԱՑՈՒՄԸ
1. Մաքսային ծառայությունները`
ա) փոխադարձ համաձայնությամբ` կձեռնարկեն մաքսային ընթացակարգերի դյուրացման անհրաժեշտ միջոցներ,
բ) կճանաչեն միմյանց մաքսային ապահովումները (կապարակնիքները, կնիքների դրոշմվածքները, դրոշմները), մաքսային փաստաթղթերը, իսկ անհրաժեշտության դեպքում փոխադրվող ապրանքների վրա կդնեն սեփական մաքսային ապահովումները:
2. Տարանցիկ փոխադրվող ապրանքները ու փոխադրամիջոցները ազատվում են մաքսային ստուգումներից, բացառությամբ այն դեպքերի, երբ հիմքեր կան ենթադրելու, որ դրանց ներմուծումը, արտահանումը և տարանցումը արգելված են համաձայն Կողմերի օրենսդրության, կամ կատարվել են մաքսային իրավախախտումներ: