Հոդված 4. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ
Հոդված 4. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ
1. Մաքսային ծառայությունները հարցման դեպքում միմյանց ներկայացնում են տեղեկություններ, որոնք հաստատում են, որ Կողմերից մեկի տարածքից արտահանված ապրանքները մյուս Կողմի տարածք են ներմուծվում օրինական հիմունքներով: Տեղեկություններում նշվում են մաքսային ընթացակարգերի տեսակը և արդյունքները, որոնց համապատասխան ձևակերպվել են ապրանքները: Սա վերաբերում է նաև Կողմերից մեկի տարածքից ապրանքների վերաարտահանմանը:
2. Մաքսային ծառայությունները հարցման դեպքում միմյանց ներկայացնում են, որ իրենց ենթակա մաքսային մարմինների կողմից ներկայացված տեղեկությունները կամ այլ փաստաթղթերը իրական են և պարունակում են անհրաժեշտ բոլոր տվյալները: